գլխավոր Սպորտ «Փյունիկ»-ը հաղթեց ԲԿՄԱ-ին

«Փյունիկ»-ը հաղթեց ԲԿՄԱ-ին

Հայաստանի ֆուտբոլի առաջնության հերթական տուրը եզրափակվեց «Փյունիկ»-ԲԿՄԱ խաղով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի շրջանակներում «Փյունիկ»-ը սեփական հարկի տակ ընդունելով ԲԿՄԱ-ին առավելության հասավ 3:1 հաշվով: Հայաստանի գործող չեմպիոնի կազմում աչքի ընկան Դիոպը, Օզբիլիսը և Սամբրանոմը: ԲԿՄԱ հեղինակության գնդակը խփեց Գրիգորյանը:

Այս հաղթանակից հետո «Փյունիկ»-ը մրցաշարային աղյուսակում 4-րդն է 12 միավորով, իսկ ԲԿՄԱ-ն նախավերջինն է 3 միավորով: Մրցաշարային աղյուսակի առաջատարը «Ալաշկերտ»-ն է 17 միավորով: