գլխավոր Իրադարձային Համացանցում է հայտնվել Խարկովի ՋԷԿ-ի պայթյունի տեսանյութը

Համացանցում է հայտնվել Խարկովի ՋԷԿ-ի պայթյունի տեսանյութը

Համացանցում է հայտնվել Խարկովի մոտակայքում գտնվող ՋԷԿ-ում նախօրեին տեղի ունեցած պայթյունի տեսանյութը։ Известия պարբերականի փոխանցմամբ՝ տեսանյութը սեպտեմբերի 12-ին հրապարակել է «Օպերացիա Z. Ռուսական գարնան ռազմական թղթակիցներ» Telegram ալիքը։

«Սա երեկվա հարվածն է Խարկովի ՋԷԿ-5-ին, որի պատճառով Ուկրաինայի արևելքը հայտնվեց խավարի մեջ», – նշվում է հաղորդագրությունում։

Դատելով տեսանյութից՝ պայթյունը հզոր է եղել։ Այն տեղի է ունեցել գիշերը։ Տեսանյութի հեղինակը նշել է, որ պայթյունի ժամանակ քիչ էր մնում մահանար։

Լրատվամիջոցը հավելում է, որ Խարկովի քաղաքապետն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ քաղաքը մնացել է առանց էլեկտրաէներգիայի և առանց ջրամատակարարման։ Քաղաքի մետրոպոլիտենը դադարեցրել է աշխատանքը։