գլխավոր Քաղաքականություն Կնքվող պայմանագիրը կարելի է կոչել «կապիտուլյացիոն», «հանձնման պայմանագիր», բայց ոչ երբեք խաղաղության․...

Կնքվող պայմանագիրը կարելի է կոչել «կապիտուլյացիոն», «հանձնման պայմանագիր», բայց ոչ երբեք խաղաղության․ Տիգրան Աբրահամյան

Անկախ այն գործընթացներից, որոնք ընթանում են ռեգիոնում, երկրի համար գլխավոր սպառնալիքը գալիս է երկրի իշխանություններից։ Այս մասին ընդդիմության կազմակերպած հանրային քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Այն գործընթացը, որ սկսել են երկրի իշխանությունները՝ սկսած երկրի պետական համակարգի կազմալուծումից, վերջացած այն պետական քաղաքակությամբ, որը այսօր վարվում է, ասվածի վառ ապացույցն են։ Գլխավոր գործընթացը, որ այսօր ընթանում է, և իր մեջ անվտանգային սպառնալիքներ է ներկայացնում, այսպես կոչված խաղաղության պայմանագիրն է, այս պայմանագիրը միայն առաջին հայացքից է խաղաղության մասին։ Իրականության մեջ այն կարող է կոչվել «կապիտուլյացիոն», «հանձնման» պայմանագիր, բայց ոչ երբեք խաղաղության»,- ասաց Աբրահամյանը։

Նա նշեց, որ աղաղության պայմանագրի մեջ ներառված սկզբունքները ակնհայտորեն չեն խոսում Հայաստանի և Արցախի խաղաղության մասին՝ ընդգծելով, որ ինքնորոշման իրավունքը միանգամորեն բացակայում է այս գործընթացից։

«Հայաստանի կողմից առաջարկվող սկզբունքները Հայաստանի և Արցախի կենսական շահերին վերաբերող թեմաներում որևէ ամրագրո չունեն այս փաստաթղթում։ Միջազգային մեր գործընկերները մեզ հաճախ հարցնում են, արդյոք մենք դեմ ենք դեմարկացիայի և դելիմիտացիաի գործընթացին, հարցը տարօրինակ է հնչում, քանի որ դրան նախորդել է Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքների բռնազավթման գործընթացը, այսինքն Ադրբեջանը ինքը իր ձևով արդեն իրականացրել է այդ գործընթացը, հիմա փորձում է դրան իրավական ամրագրումներ»,- ասաց նա։

Աբրահամյանը նշեց, որ Արբեջանը նպատակ ունի իր ռազմավարական խնդիրները լուծելու ճանապարհին վերահսկողություն հաստատել Հայաստանի գլխավոր կոմունիկաիացների վրա։