գլխավոր Իրադարձային Այս ընդդիմությունն ամենացածր լեգիտիմություն ունեցող ընդդիմությունն է մեր պատմության մեջ, մի հատ...

Այս ընդդիմությունն ամենացածր լեգիտիմություն ունեցող ընդդիմությունն է մեր պատմության մեջ, մի հատ էլ թող այլընտրանքային պետություն հիմնեն. Ալեն Սիմոնյան

 Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անլուրջ է համարում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից Ազգային ժողովի նիստը բոյկոտելը և Ազգային ժողովից դուրս քննարկումներ անցկացնելը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Ալեն Սիմոնյանն ասաց, որ ընդդիմության այդ քայլը չի վնասի Ազգային ժողովի աշխատանքներին, որովհետև ԱԺ-ն ունի ամենաբարձր լեգիտիմությունը։

«Իսկ ընդդիմությունը, կարելի է ասել, ամենացածր լեգիտիմություն ունեցող ընդդիմությունն է մեր պատմության մեջ։ Մի հատ էլ թող այլընտրանքային պետություն հիմնեն»,- հավելեց Սիմոնյանը։

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Ազգային ժողովի նիստին չեն ներկայացել՝ փոխարենը «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկում են կազմակերպել։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը քննարկման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի իրական եւ առաջնային օրակարգը Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովումն է, որը պահանջում է ազգային պետական ուղեգծի հաստատում: Նա նշել է, որ իրենք ՀՀ քաղաքացիներից  մանդատ են ստացել հենց այս օրակարգը պաշտպանելու համար: