գլխավոր Աշխարհ Մեծ Բրիտանիայի նոր միապետը ժամանել է խորհրդարան՝ առաջին անգամ հանդես գալով ուղերձով...

Մեծ Բրիտանիայի նոր միապետը ժամանել է խորհրդարան՝ առաջին անգամ հանդես գալով ուղերձով (լուսանկարներ, տեսանյութ)

Մեծ Բրիտանիայի նոր միապետը՝ Չարլզ Երրորդը, թագուհի կոնսորտ Կամիլայի հետ ժամանել է երկրի խորհրդարան, որտեղ առաջին անգամ, որպես թագավոր, հանդես է գալիս ուղերձով, գրում է Daily Mail-ը:

Խորհրդարանում ներկա են հարյուրավոր քաղաքական գործիչներ, այդ թվում՝ նորընտիր վարչապետ Լիզ Թրասը, նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը:

Լորդերի և Համայնքների պալատների խոսնակները, Վեսթմինսթերյան դահլիճում տեղի ունեցած արարողության ժամանակ, թագավորին իրենց ցավակցություն են հայտնել Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ։

Չարլզ Երրորդը խորհրդարանի երկու պալատներից վստահության միջնորդություն է ստացել. արարողություն, որը նախկինում երբեք հեռուստատեսությամբ չէր ցուցադրվել:

Նշվում է, որ ուղերձից հետո, թագավորն ու նրա կինը կմեկնեն Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգ, որտեղ ներկայում գտնվում է Եղիսաբեթ Երկրորդի դին:

Charles said he was moved by the tributes to his mother - who he said 'set an example of selfless duty' that he said he would faithfully folllow
Charles looked moved and emotional as he heard tributes to his late mother the Queen
MPs and peers bowed and curtseyed to the monarch and his Queen consort
The royal couple smile as they are met at the start of the historic moment in London this morning
Boris Johnson takes his place in Westminster Hall - days after he left No 10
Members of the public watch the hearse carrying the coffin of Queen Elizabeth II, draped in the Royal Standard of Scotland, as it is driven through Edinburgh