գլխավոր Միջազգային Բայդենը սեպտեմբերի 17-ին կմեկնի Մեծ Բրիտանիա՝ մասնակցելու Եղիսաբեթ II-ի հուղարկավորության արարողությանը

Բայդենը սեպտեմբերի 17-ին կմեկնի Մեծ Բրիտանիա՝ մասնակցելու Եղիսաբեթ II-ի հուղարկավորության արարողությանը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կնոջ՝ Ջիլ Բայդենի հետ դեպտեմբերի 17-ին կմեկնի Մեծ Բրիտանիա՝ ներկա գտնվելու թագուհի Եղիսաբեթ II-ի հուղարկավորության արարողությանը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Սպիտակ տան հայտարարությանը հղումով։

«Շաբաթ՝ 2022 թվականի սեպտեմբերի 17-ին, նախագահն ու առաջին տիկինը կմեկնեն Մեծ Բրիտանիա՝ Նորին  Մեծություն թագուհի Եղիսաբեթ II-ի պետական հուղարկավորությանը», – ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ Բուքինգհեմյան պալատի թվիթերյան միկրոբլոգում հաղորդվել է, որ թագուհի Եղիսաբեթ II-ի հուղարկավորությունը տեղի կունենա երկուշաբթի՝ սեպտեմբերի 19-ին, Վեստմինստերյան աբբայությունում։