գլխավոր Տեխնո Սթիվ Ջոբսի դուստրը ծաղրել է iPhone 14-ը

Սթիվ Ջոբսի դուստրը ծաղրել է iPhone 14-ը

Լրագրողներն ուշադրություն են հրավիրել Instagram-ի պատմությունների վրա, որոնցում 24-ամյա Իվ Ջոբսը կատակում է iPhone 14-ի մասին։ Աղջիկը հրապարակում է արել, որում հեգնանքով է խոսում iPhone 14-ի մասին։

«Ես iPhone 13-ից iPhone 14-ի եմ անցնում Apple-ի այսօրվա միջոցառումից հետո»,- գրված է նկարի տակ։ Ըստ ամենայնի, այս կերպ Apple-ի հիմնադրի դուստրը կատակել է, որ նոր սմարթֆոնները գործնականում չեն տարբերվում հներից։

Իվ Ջոբսը Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի և գործարար Լորեն Փաուելի դուստրն է։ Նա մոդել է և պրոֆեսիոնալ ձիավարուհի։ Սեպտեմբերի սկզբին Samsung-ը ծաղրեց այն ժամանակ չհայտարարված Apple սմարթֆոնը։ Կորպորացիան հրապարակել է գովազդային հոլովակ, որտեղ համեմատել է մրցակցի ապագա ֆլագմանը իր ծալովի սարքերի հետ: