գլխավոր Հասարակություն Վերակառուցվում է Արցախի «Անանիա Շիրակացու անվան ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի շենքը

Վերակառուցվում է Արցախի «Անանիա Շիրակացու անվան ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի շենքը

Պետական բյուջեի միջոցներով վերակառուցվում է Ստեփանակերտի Անդրանիկ փողոցի հարակից տարածքում գտնվող երկհարկ շենքը, որտեղ գործելու է Արցախի «Անանիա Շիրակացու անվան ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը։ Այս մասին հայտնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից:

Շենքը վերակառուցման արդյունքում կապահովվի բոլոր անհրաժեշտ պայմաններով և կծառայի որպես կրթական հաստատություն։

Վերակառուցման աշխատանքներն իրականացնում է «Սպեկտր» ՍՊ ընկերությունը։