գլխավոր Ժամանց Հրապարակվել է «Դանակները դուրս 2» դետեկտիվի առաջին թիզերը

Հրապարակվել է «Դանակները դուրս 2» դետեկտիվի առաջին թիզերը

Netflix-ը ներկայացրել է «Դանակները դուրս» կատակերգական ֆիլմի շարունակության դեբյուտային թիզերը: Դենիել Քրեյգը կվերադառնա հետախույզ Բենուա Բլանի դերում:

Շարունակության սյուժեի գործողությունները կզարգանան Հունաստանի մասնավոր կղզում։ Միլիարդատիրոջ երեկույթին ներկա են նրա մտերիմ ընկերներն ու գործընկերները։ Հանկարծ հյուրերից մեկին մահացած են գտնում։ Իր անկրկնելի ոճով գործը վերցնում է դետեկտիվ Բլանկը:

Ֆիլմի ռեժիսորը կրկին Ռիան Ջոնսոնն է։ Ֆիլմում նկարահանվել են նաեւ Քեյթ Հադսոնը, Դեյվ Բատիստան, Ժանել Մոնեն, Քեթրին Հանը, Իթան Հոքը, Ջեսիկա Հենվիքը, Լեսլի Օդոմ կրտսերը եւ այլք։