գլխավոր Առողջություն Ինչո՞վ է վտանգավոր գիշերային հերթափոխով աշխատանքը կանանց առողջության համար

Ինչո՞վ է վտանգավոր գիշերային հերթափոխով աշխատանքը կանանց առողջության համար

Գիտնականների անցկացրած նոր հետազոտությունը ցույց է տվել, որ գիշերային հերթափոխով աշխատանքը կապված է կանանց մոտ առողջական լուրջ խնդիրների զարգացման բարձր հավանականության հետ, գրում է medikforum.ru կայքը։

Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, որի արդյունքները ներկայացվել են Ներզատաբանների 23-րդ եվրոպական կոնգրեսի շրջանակներում, գիշերային հերթափոխով աշխատող կանանց մոտ շատ ավելի բարձր է դաշտանային ցիկլի խանգարումների ու էնդոմետրիոզի զարգացման բարձր հավանականությունը։

Գիտնականները պարզել են, որ ի տարբերություն էուտոպիկ հյուսվածքների, էկտոպիկ հյուսվածքներում նկատվում է PER-2, CRY-1 և CLOCK գեների էքսպրեսիայի նվազում և միաժամանակ REV-ERBb գենի էքսպրեսիայի բարձրացում։ Հետազոտությանը մասնակցել է 27 կին, որոնց մոտ էնդոմետրիոզ է ախտորոշվել։

Աթենքի համալսարանի պրոֆեսոր Եվա Կասիի խոսքով՝ կլինիկական ապացույցներն այն բանի, որ ցիրկադային ռիթմերի խանգարումները կարող են կապված լինել էնդոմետրիոզի հետ, այժմ հաստատվել են հյուսվածքային մակարդակով։

«Էնդոմետրիոզի զարգացման պատճառներն ու հետևանքներն իմանալը կբարելավի այդ վիճակը հայտնաբերելու և այն վերահսկելու մեր կարողությունը», – նշել է մասնագետը։