գլխավոր Աշխարհ Ուկրաինացի զինվորները ռուսական թիրախների համար նախատեսված ռումբերի վրա հարգանքի տուրք են մատուցել...

Ուկրաինացի զինվորները ռուսական թիրախների համար նախատեսված ռումբերի վրա հարգանքի տուրք են մատուցել Եղիսաբեթ 2-րդի հիշատակին (լուսանկարներ)

Ուկրաինացի զինվորները ռուսական ռազմական օբյեկտների համար նախատեսված ռումբերի վրա հարգանքի տուրք են մատուցել ի հիշատակ Մեծ Բրիտանիայի հանգուցյալ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու:

Daily Mail պարբերականը հրապարակել է  լուսանկարներ, որոնցում երևում են իրար կողք դրված ռումբեր՝ դրանց վրա անգլերեն և ուկրաիներեն գրված՝«Խաղաղությամբ ննջեք, թագուհի Էլիզաբեթ Երկրորդ»: Մեկ այլ լուսանկարում էլ զենքի վրա գրված է՝ «Փառք թագուհուն», մեկ ուրիշի վրա էլ պարզապես՝ «Եղիսաբեթ»:

Եղիսաբեթ Երկրորդ թագուհին մահացել է սեպտեմբերի 8-ին՝ Բալմորալի իր շոտլանդական նստավայրում: Նա 96 տարեկան էր: Թագուհու մահվան պատճառները չեն հաղորդվում:

Pictured: 'R.I.P Queen Elizabeth II' and 'Keep calm and carry on' is seen written down the side of Ukrainian artillery ammunition, in a tribute from Ukrainian soldiers to the late Queen
Another photo showed more of the same ammo, with messages written in Ukrainian. One of the messages says: 'Glory to The Queen,' while another simply says 'Elizabeth'