գլխավոր Քաղաքականություն Որպես վարչապետի թեկնածու չեմ բացառում ու չեմ պնդում Սաղաթելյանին, Քոչարյանին, Ղազարյանին, Չալաբյանին,...

Որպես վարչապետի թեկնածու չեմ բացառում ու չեմ պնդում Սաղաթելյանին, Քոչարյանին, Ղազարյանին, Չալաբյանին, Մամիջանյանին, Վարդևանյանին, Թաթոյանին. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ). Tert.am

Որպես վարչապետի թեկնածու չեմ բացառում ու չեմ պնդում Իշխան Սաղաթելյանին, Ռոբերտ Քոչարյանին, Էդգար Ղազարյանին, Ավետիք Չալաբյանին, Հայկ Մամիջանյանին, արամ Վարդևանյանին, Արման Թաթոյանին։ Սակայն մինչև այս պահը որևէ մեկի թեկնածությունն անվանական չենք քննարկել։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը չպետք է լինի ձևական։ Դրա համար անհրաժեշտ է հասարակական լայն ճնշում։ Ամենակարևորը այդ պահը հասունացնելն է։ Վարչապետի թեկնածուի հարցը չենք քննարկել, բայց քննարկել ենք այն չափանիշները, որ պետք է ունենա թեկնածուն և կառավարության կազմը։

 Այն կուսակցականացված չպիտի լինի, չպիտի լինի մեկ անձի կառավարություն, պետք է լինի արժանիների կառավարություն։ Թեկնածուի ընտրության հարցում պետք է անմիջական մասնակցություն ունենա ժողովուրդը։

Մեխանիզմները շատ են՝ սկսած փրայմերիզից մինչև ներկայացուցչական համաժողով, որին կմասնակցեն հասարակության, այդ թվում Սփյուռքի ներկայացուցիչներ։ Իմպիչմենտի գործընթացը պետք է սկսենք որքան հնարավոր է շուտ, բայց ճիշտ ժամանակին»,- ասել է Սաղաթելյանը։

Նա ընդգծել է, որ Փաշինյանի պաշտոնանկության գործընթացը ԱԺ-ում սկսելու համար ընդդիմությանը պակասում է 18 ստորագրություն։ Համաժողովրդական լայն ճնշման տակ ստիպելու են ՔՊ-ական պատգամավորներին միանալ գործընթացին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․