գլխավոր Իրադարձային Ստոր շանտաժ` ադրբեջանցիների կողմից․ զոհված զինծառայողների հարազատները՝ տարածված տեսանյութի մասին

Ստոր շանտաժ` ադրբեջանցիների կողմից․ զոհված զինծառայողների հարազատները՝ տարածված տեսանյութի մասին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ  «Եռաբլուր» զինվորական պանթեոնից կադրեր են և կնոջ ձայնով մեկը խոսում է ու ասում, որ թուրքերն այստեղ պետք է իրենց կարիքները հոգան:

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն ու ռազմական ոստիկանության ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր։ Զոհված զինծառայողների հարազատներից մեկը ավելի ուշ հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«Քանի որ չի դադարում հեռախոսազանգերը և նամակները, թե լրատվականներից և թե զուտ սրտացավ մարդկանցից, դրա համար հարկ եմ համարում նշել, որ ըստ պաշտոնական տեղեկությունների, տեսանյութը մոնտաժված էր և զուտ ստոր շանտաժ ադրբեջանցիների կողմից, որպեսզի մենք այսպես խառնվենք իրար։

Շնորհակալ եմ բոլոր սրտացավ և հետաքրքվող անձանց»,-նշել է նա։