գլխավոր Ժամանց Ռուսաստանում թողարկվել է կինոհերոս Դանիլ Բագրովի մասին «Եղբայր. 25 տարի» կոմիքսը

Ռուսաստանում թողարկվել է կինոհերոս Դանիլ Բագրովի մասին «Եղբայր. 25 տարի» կոմիքսը

Ռուսաստանում թողարկվել է հայտնի կինոհերոս Դանիլ Բագրովի մասին պատմող «Եղբայր. 25 տարի» կոմիքսը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Այն պատմվածքների ժողովածու է՝ նվիրված ռեժիսոր Ալեքսեյ Բալաբանովի ֆիլմերի լեգենդար դիլոգիային։ 

Կոմիքսի շնորհանդեսը տեղի է ունեցել միանգամից երեք քաղաքում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Եկատերինբուրգում։

Կոմիքսն ունի 167 էջ։ Որոշ պատմություններ հեղինակի տեսակետն են առանձին հերոսների մասին: Կան նաև հերոսներ, որոնք չկան ֆիլմերում: Բացի այդ, կոմիքսում ներառված են նոր պատմություններ այն թեմայի շուրջ, թե ինչ է կատարվում Բագրովի կյանքում։