գլխավոր Շոուբիզնես Երկար ժամանակ անց պապարացիները միասին են նկատել Քենդալ Ջեններին և Դևին Բուքերին

Երկար ժամանակ անց պապարացիները միասին են նկատել Քենդալ Ջեններին և Դևին Բուքերին

Քենդալ Ջենների և Դևին Բուքերի միջև բոլոր թյուրիմացությունները ավարտվել են. զույգը վայելում է ժամանակն իրար հետ և երջանիկ է միասին։

Պապարացիները նկատել են սիրահարներին Լոս Անջելեսի Rolling Greens-ում NBA 2K23 միջոցառումից դուրս գալիս։ Միջոցառման ժամանակ Քենդալը հագել էր սև կաշվե տոպ և պրինտով տաբատ, իսկ Դևինն ամբողջությամբ սև գույնի մեջ է եղել:

Հիշեցնենք, որ Քենդալ Ջեններն ու Դևին Բուքերը հանդիպում են գրեթե երկու տարի։ Զույգը շատ ժամանակ է անցկացնում միասին, իսկ մոդելի սիրելին Քարդաշյան-Ջեններ ընտանիքի տոների մշտական ​​հյուր է։ Ամռանը ինսայդերները հայտնել էին, որ զույգը բաժանվել է, սակայն սիրահարներին, այնուամենայնիվ, հաջողվել է պահպանել հարաբերությունները: