գլխավոր Աշխարհ Եթե ՌԴ-ն դադարեցնի ռազմական գործողությունները, խաղաղություն կլինի, եթե Ուկրաինան դադարեցնի ռազմական գործողությունները,...

Եթե ՌԴ-ն դադարեցնի ռազմական գործողությունները, խաղաղություն կլինի, եթե Ուկրաինան դադարեցնի ռազմական գործողությունները, ապա կդադարի գոյություն ունենալ որպես անկախ երկիր. Ստոլտենբերգ

Ուկրաինան կդադարի գոյություն ունենալ որպես ինքնիշխան պետություն, եթե դադարեցնի ռազմական գործողությունները: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ուրբաթ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։

«Եթե Ռուսաստանը դադարեցնի ռազմական գործողությունները, ապա խաղաղություն կլինի, եթե Ուկրաինան դադարեցնի ռազմական գործողությունները, ապա կդադարի գոյություն ունենալ որպես անկախ երկիր»,- ասել է նա։