գլխավոր Իրադարձային Նախագահ Խաչատուրյանը գրառում է կատարել թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ բացված ցավակցությունների...

Նախագահ Խաչատուրյանը գրառում է կատարել թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ բացված ցավակցությունների գրքում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատուն և գրառում կատարել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ բացված ցավակցությունների գրքում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահ Վահագն Խաչատուրյանը, մասնավորապես, գրել է. «Խորապես ցավակցում եմ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին ու թագավորական ընտանիքին՝ Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ, ով իր նվիրվածությամբ և իմաստուն առաջնորդությամբ մեծ ավանդ է ունեցել իր երկրի զարգացման ու առաջընթացի գործում: Կորստի այս ծանր պահին կիսում եմ ձեր բոլորի վիշտը և հղում մխիթարանքի խոսքեր»: