գլխավոր Իրադարձային Սգո 10 օրերը. ինչպե՞ս հրաժեշտ կտան Եղիսաբեթ II թագուհուն

Սգո 10 օրերը. ինչպե՞ս հրաժեշտ կտան Եղիսաբեթ II թագուհուն

L0NDON, ENGLAND - DECEMBER 11: Queen Elizabeth II talks to guests at an evening reception for members of the Diplomatic Corps at Buckingham Palace on December 11, 2019 in London, England.(Photo by Victoria Jones - WPA Pool/Getty Images)

Երեկ, երբ Բուքինգհեմյան պալատը հայտարարեց, որ Եղիսաբեթ II-ը մահացել է, ավարտվեց մի դարաշրջան։ Թագուհին 96 տարեկան էր, որից 70 տարին անցկացրել էր գահին։ Թագուհու հուղարկավորությունը տեղի կունենա Վեսթմինսթերյան աբբայությունում նրա մահից 10 օր անց։

D-Day` ըստ պլանի, այսպես է կոչվում Եղիսաբեթ II-ի մահվան օրը պաշտոնական հրաժեշտի ծրագրում։

Մահվան օրվան հաջորդող առաջին օրը նոր միապետ Կառլ III-ը պաշտոնապես թագավոր կհռչակվի Սենտ Ջեյմսի պալատում կառավարության անդամների և գաղտնի խորհրդի անդամների մասնակցությամբ արարողության ժամանակ։ Նոր թագավորը աուդենցիա կտա վարչապետին ու նախարարներին։

Երկրորդ օրը թագուհու դագաղը կտեղափոխվի Էդինբուրգի Հոլիրուդ պալատ, որտեղ տեղի կունենա հիշատակի արարողություն։ Դրանից հետո այն կուղարկվի Լոնդոն և կտեղադրվի Բուքինգհեմյան պալատում։

Հաջորդ օրը Կառլ III-ը կժամանի խորհրդարան, որտեղ նրան պաշտոնական ցավակցություն կհայտնեն խորհրդարանականներից, իսկ կեսօրին նա կշրջի երկրով մեկ։

Չորրորդ օրը թագավորը կժամանի Հյուսիսային Իռլանդիա, որտեղ Բելֆաստի Սուրբ Աննա տաճարում կմասնակցի հոգեհանգստի արարողությանը։ Նույն օրը Լոնդոնում տեղի կունենա դագաղով երթի փորձը Բուքինգհեմից դեպի Վեստմինստերյան պալատ:

Հինգերորդ օրը թագուհու մարմնով դագաղը բազմահազարանոց երթի ուղեկցությամբ կհանձնվի Վեստմինստերյան պալատ, որից հետո կկատարվի եկեղեցական արարողություն։

Վեցից իններորդ օրը. Թագուհու մարմնով դագաղը կտեղադրվի Վեսթմինստերյան պալատում՝ հատուկ դիակառքի վրա։ Հրաժեշտի մուտքը բաց կլինի բոլորի համար ամեն օր 23 ժամ:

Օր յոթերորդ. Կառլ III թագավորը կայցելի Ուելս, հոգեհանգստյան արարողություն կկատարվի Քարդիֆի տաճարում։ Հուղարկավորության արարողության նախապատրաստական ​​աշխատանքները կշարունակվեն Լոնդոնում։

Հուղարկավորության արարողության վերջին օրը կսկսվի Վեսթմինսթերյան աբբայությունում համազգային լռության րոպեով: Վեսթմինսթերյան աբբայությունում հուղարկավորությունից հետո թաղման թափորը Լոնդոնի կենտրոնով կուղևորվի Վինձոր: Վինձորի ամրոցի մատուռում Եղիսաբեթ II-ին կթաղեն ծնողների՝ Գերոգ VI թագավորի և թագուհի Եղիսաբեթի և կրտսեր քրոջ՝ արքայադուստր Մարգարետի կողքին: