գլխավոր Իրավունք Դատախազությունը 44-օրյա պատերազմին առնչվող 268 դիմում և հաղորդում է ստացել

Դատախազությունը 44-օրյա պատերազմին առնչվող 268 դիմում և հաղորդում է ստացել

2020թ.-ի 44-օրյա պատերազմին առնչվող հանցագործության մասին դատախազությունը ստացել է 226 դիմում, տեղեկությունը հայտնում են դատախազության լրատվության վարչությունից։

19 դիմումների հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ: 2-ը ուղարկվել է առկա քրեական վարույթին կցելու և համատեղ ընթացքը լուծելու համար:
Բացի այդ, դատախազությունը 44-օրյա պատերազմին առնչվող հանցագործության մասին ստացել է 42 հաղորդում: 17-ով նախաձեռնվել են քրեական վարույթներ:

12 հաղորդում քրեական վարույթի շրջանակում քննության առարկա դարձնելու համար ուղարկվել է քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն: