գլխավոր Իրադարձային Հատուկ գործողություն Ուկրաինայում. ՌԴ ՊՆ–ում պատմել են Սուրեն Գրիգորյանի սխրանքի մասին

Հատուկ գործողություն Ուկրաինայում. ՌԴ ՊՆ–ում պատմել են Սուրեն Գրիգորյանի սխրանքի մասին

ՌԴ պաշպանության նախարարությունը որոշ հերոսական դրվագներ է ներկայացրել` պատմելով Ուկրաինայում ընթացող հատուկ գործողություններում ՌԴ զինվորականների քաջության մասին։

Այսպես, սերժանտ Սուրեն Գրիգորյանը ժամանակին հայտնաբերել է ՌԴ ԶՈւ–ի վրա հարձակվել ցանկացող դիվերսանտներին։ Այդ մասին նա զեկուցել է ավագ հրամանատարին և ԶՀՀ իր հաշվարկի ուժերով մարտի է բռնվել։

«Գտնվելով դիտակետում՝ հակատանկային կառավարվող հրթիռների հաշվարկի կազմում, զենիթահրթիռային ստորաբաժանման բաժնի հրամանատար, սերժանտ Սուրեն Գրիգորյանը կատարում էր ռուսական գումարտակի մարտավարական խմբի դիրքերի պաշտպանության խնդիրները», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ուկրաինացի ազգայնականները, փորձելով վնաս հասցնել ՌԴ խմբավորմանն ու ոչնչացնել զինվորական ենթակառուցվածքների կարևոր օբյեկտներ, դիվերսիոն-հետախուզական խմբի ուժերով գրոհի փորձ են ձեռնարկել ՌԴ ԶՈւ ստորաբաժանումների դիրքերի վրա։

Գրիգորյանը ժամանակին հայտնաբերել է մոտեցող գրոհայիններին և զեկուցել այդ մասին ավագ հրամանատարին։ Հակառակորդի ոչնչացման առաջադրանքը ստանալով` Սուրենը հաշվարկի ուժերով մարտի է բռնվել թվով իրենց գերազանցող ազգայնականների խմբի հետ։

«Գրիգորյանի գրագետ գործողությունների շնորհիվ հաջողվել է հետ մղել ազգայնականների գրոհը, ոչնչացնելով ավելի քան 10 ազգայանական և պահել գիծը մինչև լրացուցիչ ուժերի ժամանումը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Լրացուցիչ ուժերի տեղ հասնելուն պես ՌԴ զինծառայողները հակագրոհ են իրականացրել և ջախջախել հակառակորդի մնացած ուժերը։