գլխավոր Իրադարձային Հայտնի է` ռուսաստանցիների քանի տոկոսն է վստահում Վլադիմիր Պուտինին

Հայտնի է` ռուսաստանցիների քանի տոկոսն է վստահում Վլադիմիր Պուտինին

ՌԻԱ Նովոստին հայտնում է. Ռուսաստանի «Հասարակական կարծիքի» հիմնադրամի կողմից անցկացված հարցման տվյալներով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ վստահություն Է հայտնել ռուսաստանցիների 59 տոկոսը:

Հարցման մեջ նաև նշվում Է, որ պետության ղեկավարին «ավելի շուտ չի վստահում» հարցման մասնակիցների 29 տոկոսը, իսկ 12 տոկոսը դժվարացել Է պատասխանել:

Համառուսաստանյան հեռախոսային հարցումը հոկտեմբերի 16-ից 18-ն անցկացվել Է 18 և ավելի բարձր տարիքի 4 հազար քաղաքացիների շրջանում: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 1,9 տոկոսը: