գլխավոր Իրադարձային Հանձնումը տեղի է ունեցել առանց միջնորդների. Տոյվո Կլաարը 5 հայ ռազմագերիների վերադարձը...

Հանձնումը տեղի է ունեցել առանց միջնորդների. Տոյվո Կլաարը 5 հայ ռազմագերիների վերադարձը «մարդասիրական ժեստ» է որակել

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունել է Ադրրբեջանի կողմից հինգ հայ ռազմագերիների ազատ արձակումը:

«Ողջունելի է այսօր Ադրբեջանի կողմից հինգ հայ ձերբակալվածների ազատ արձակման վերաբերյալ լուրը՝ օգոստոսի 31-ին Բրյուսելում կայացած ղեկավարների հանդիպումից հետո:

Կարևոր մարդասիրական ժեստ է և հատկանշական է նաև, որ հանձնումը տեղի է ունեցել առանց միջնորդների», – Թվիթերում գրել է Կլաարը: