գլխավոր Իրադարձային ԿԺԴՀ–ն իրեն հռչակել է միջուկային պետություն. որոշումները միանձնյա կայացնելու է Կիմ Չեն...

ԿԺԴՀ–ն իրեն հռչակել է միջուկային պետություն. որոշումները միանձնյա կայացնելու է Կիմ Չեն Ընը

ԿԺԴՀ–ն օրենսդրորեն արձանագրել է, որ միջուկային պետություն է հանդիսանում։ Միջուկային զենքի վերաբերյալ ցանկացած որոշման իրավունքը միանձնյա վերապահված է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընին։

Այս մասին հայտնում է ՌԻԱՆովոստինհղում անելով Հյուսիսային Կորեայի պետական ԶԼՄ–ներին։ Կենտրոնական հեռագրային գործակալության հաղորդմամբ «Միջուկային զենքի վերաբերյալ քաղաքականություն» անվանումով դեկրետն ընդունել է ԿԺԴՀ–ի 14-րդ գումարման Գերագույն ժողովրդական ժողովը սեպտեմբերի 7-ին կայացած նստաշրջանի ժամանակ։

Փաստաթուղթը 11 կետ է ներառում, որոնց մեջ դրույթներ կան միջուկային զենքի նշանակության, միջուկային ուժերի կազմի, հրամանատարության և դրանց վերահսկման, միջուկային զենքի կիրառման մասին որոշումների կառարման ապահովման, դրա սկզբունքների և պայմանների կիրառման, մոբիլիզացիայի, անվտանգ տեխսպասարկման և պաշտպանության, զանգվածային ամրապնդման և թարմացման մասին։

«Հրամանատարության և միջուկային զենքի նկատմամբ վերահսկման մասին» երրորդ կետում ասվում է, որ Կորեայի Ժողովրդադեմոկրատական ​​Հանրապետության առաջնորդը միանձնյա իրավունք ունի այն տնօրինելու և «կայացնում է միջուկային զենքին առնչվող բոլոր որոշումները»։