գլխավոր Իրադարձային Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանն ընտրվեց ԵՀԽ...

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանն ընտրվեց ԵՀԽ փոխմոդերատոր

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ ընդհանուր համաժողովի ընթացքում 120 երկրներ ներկայացնող ԵՀԽ կենտրոնական կոմիտեի անդամները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանին ընտրեցին ԵՀԽ փոխմոդերատոր։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգից։

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի մոդերատորը և երկու փոխմոդերատորները գլխավոր քարտուղարի հետ միասին ղեկավարում են ԵՀԽ կենտրոնական կոմիտեն՝ վարելով կենտրոնական և գործադիր կոմիտեների նիստերը։

No description available.