գլխավոր Աշխարհ Կառլ III-ը պաշտոնապես կհռչակվի Մեծ Բրիտանիայի թագավոր վաղը. Times

Կառլ III-ը պաշտոնապես կհռչակվի Մեծ Բրիտանիայի թագավոր վաղը. Times

Շաբաթ օրը Կառլ III-ը պաշտոնապես կհռչակվի Մեծ Բրիտանիայի թագավոր: Այս մասին հայտնում է Times-ը։

Ավելի վաղ թերթը գրել էր, որ Կառլ III-ը թագավոր է հռչակվելու ուրբաթ օրը։

«Սա այն օրն է, երբ Չարլզը պաշտոնապես թագավոր կհռչակվի»,- գրել է Times-ը։
 

Հրատարակությունը պարզաբանել է, որ ուրբաթ օրը թագավորը և թագուհի Կամիլան Բալմորալ ամրոցից կվերադառնան Լոնդոն։ Հավանաբար կեսօրին մոտ Կառլ III-ը կհանդիպի նորընտիր վարչապետ Լիզ Թրուսի հետ։

Հինգշաբթի Շոտլանդիայում 96 տարեկան հասակում մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը, որը բրիտանական գահին է եղել ավելի քան 70 տարի։