գլխավոր Facebook Քիչ հետո կտեսակցեմ մեր տղաներին․ Նազելի Բաղդասարյան

Քիչ հետո կտեսակցեմ մեր տղաներին․ Նազելի Բաղդասարյան

Այսօր ադրբեջանական կողմը Հայաստան է հայրենադարձրել հինգ հայ ռազմագերու: Պաշտոնապես տեղեկությունը տարածել է Ազգային անվտանգության ծառայությունը։ 

Այս մասին իր ֆեյսբուքի իր էջում գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը:

«Նրանցից 4-ը Շիրակի մարզից են.

Աղրամանյան Մարտին Մուշեղի, ծնվ. 28.05.1996թ., ք. Արթիկ,

Գևորգյան Աշոտ Արտակի, ծնվ. 30.06.1998թ., ք. Գյումրի,

Գրիգորյան Ֆելիքս Արտաշեսի, ծնվ. 23.12.1996թ., ք. Արթիկ,

Մանուկյան Վարազդատ Անուշավանի, ծնվ. 07.07.1990թ., Ախուրյան,

Հովսեփյան Էդիկ Տիգրանի, ծնվ. 02.08.1999թ., ք. Վանաձոր:

Քիչ հետո կտեսակցեմ մեր տղաներին։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել այս ամիսներին։ Բարի վերադարձ բոլորին։ Սրտատրոփ սպասում ենք մյուսների վերադարձին»,- գրել է նա։