գլխավոր Աշխարհ Թագուհու մահվան լուրը չի հաստատվում. բժիշկները հայտարարել են, որ չեն կարող տեղեկատվություն...

Թագուհու մահվան լուրը չի հաստատվում. բժիշկները հայտարարել են, որ չեն կարող տեղեկատվություն տրամադրել նրա առողջական վիճակի մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիչ Լիզ Թրասը հայտարարել է, որ չի կարող նոր տեղեկություն տալ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու առողջության մասին, հայտնել Է Sky News հեռուստաալիքը:

Ավելի վաղ Բուքինգհեմյան պալատում հայտնել էին, որ բժիշկներն անհանգստացած են Մեծ Բրիտանիայի թագուհու առողջական վիճակով, նրան խորհուրդ են տվել մնալ բժշկական հսկողության տակ:

«Վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը նաեւ հայտարարել է, որ նրանք չեն կարող որեւէ նոր տեղեկատվություն տալ թագուհու առողջության մասին», – ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ: