գլխավոր Իրավունք Գագիկ Խաչատրյանի աներորդին հրավիրվել է Դատախազություն

Գագիկ Խաչատրյանի աներորդին հրավիրվել է Դատախազություն

ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կնոջ եղբայրը՝ Սամվել Անդրուշայի Եփրեմյանը, հրավիրվել է ՀՀ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ 

Այս մասին Tert.am-ը տեղեկանում է  Հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքից։ Տեղդրված հայտարարությունում ասվում է․ «Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Գագիկ Գուրգենի Խաչատրյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ինչի հիման վրա Ձեր անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա»:

Ավելի վաղ՝ օգոստոսի 29-ին էլ ապօրինի գույքի բռնագանձման գործի շրջանակներում դատախազություն էր հրավիրվել նաև Գագիկ Խաչատրյանն ու ընտանիքի անդամները։