գլխավոր COVID-19 COVID-19-ով հիվանդ 186 մարդու համար Հայաստանի հիվանդանոցներում տեղ չկա

COVID-19-ով հիվանդ 186 մարդու համար Հայաստանի հիվանդանոցներում տեղ չկա

Այրվածքաբանության ազգային կենտրոնի ղեկավար Գևորգ Սիմոնյանը կորոնավիրուսի համավարակին վերաբերող տվյալներ է հրապարակել։

«Առավոտվա դրությամբ հոսպիտալացման հերթում գտնվողների թիվ` 471, ազատ մահճակալների թիվը` 285»,– Facebook-ում գրել է Սիմոնյանը:

Փաստորեն, այս պահի դրությամբ կորոնավիրուսով հիվանդ, հոսպիտալացման իրենց հերթին սպասող, բայց հիվանդանոցներում տեղ չունեցող հիվանդների թիվը Հայաստանում 186 է։

Նշենք, որ մեկ այլ գրառման մեջ էլ Այրվածքաբանության ազգային կենտրոնի ղեկավարը հայտնում է, որ COVID-19-ի ակտիվ վարակակիրների թիվն այս պահի դրությամբ Հայաստանում 21 560 է։