գլխավոր Իրադարձային Ժողովրդավարության ամրապնդումը, կոռուպցիայի դեմ պայքարը հանդիսանում են ՀՀ կառավարության առաջնահերթությունները. Միրզոյանը՝ ՄՀԻ...

Ժողովրդավարության ամրապնդումը, կոռուպցիայի դեմ պայքարը հանդիսանում են ՀՀ կառավարության առաջնահերթությունները. Միրզոյանը՝ ՄՀԻ եվրասիական տարածաշրջանի տնօրենին (տեսանյութ)

Սեպտեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսին։

Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ  ժողովրդավարության ամրապնդումը, իրավունքի գերակայության ապահովումը, կոռուպցիայի դեմ պայքարը, պետական մարմինների թափանցիկության և հաշվետվողականության բարձրացումը հանդիսանում են  Հայաստանի կառավարության առաջնահերթությունները: Այս առումով կարևորվել է վերոնշյալ ուղղություններով ՄՀԻ հետ շարունակական արդյունավետ համագործակցությունը:

Սթիվեն Նիքսն անդրադարձ է կատարել ՄՀԻ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին: Նա նշել է, որ իրենք շարունակելու են աջակցել երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: