գլխավոր Հասարակություն Վրաստանը կարճ ժամանակով կփակի Հայաստանի հետ սահմանի «Նինոծմինդա» մաքսային անցակետը

Վրաստանը կարճ ժամանակով կփակի Հայաստանի հետ սահմանի «Նինոծմինդա» մաքսային անցակետը

Վրաստանի իշխանությունները սեպտեմբերի 9-ին ժամը 11:00-ից մինչեւ 23:00-ն կփակեն Հայաստանի հետ սահմանի «Նինոծմինդա» մաքսային անցակետը՝ մաքսատան կառավարման նոր տեղեկատվական համակարգի անցնելու պատճառով: Սեպտեմբերի 8-ին այդ մասին հայտնել են Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայությունում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Հայտնում ենք, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 9-ին ժամը 11:00-ից մինչեւ 23:00-ն, նոր տեղեկատվական համակարգի իրականացման/թեստավորման եւ ընթացիկ տեխնիկական աշխատանքների կապակցությամբ «Նինոծմինդա» մաքսային անցակետում կդադարեցվեն մաքսային հսկողության ընթացակարգերը»,- ասված է Facebook-ում գերատեսչության Էջում:

Աշխատանքների ավարտից հետո «Նինոծմինդա» մաքսային անցակետը կաշխատի սովորական ռեժիմով՝ շուրջօրյա: Վրաստանի եւ Հայաստանի իշխանությունները գտնվում են սերտ շփման մեջ, որպեսզի անարգել սկսեն բեռների բացթողումը, որոնք այդ ժամանակ կկուտակվեն սահմանին»,-հավելել են Եկամուտների ծառայությունում: