գլխավոր Ժամանց Netflix-ը կվերսկսի Teletubbies մանկական շոուն

Netflix-ը կվերսկսի Teletubbies մանկական շոուն

Ամերիկյան Netflix սթրիմինգային ծառայությունը հայտարարել է Teletubbies մանկական շոուի վերսկսման մասին։ Թինքի Ուինքիի, Դիփսիի, Լա-Լայի եւ Պոյի անուններով հանդիսատեսին ծանոթ կերպարները կվերադառնան էկրաններ, հաղորդում է The Hollywood Reporter-ը։

Ակնկալվում է, որ նոր դրվագները սթրիմինգային ծառայությունում հասանելի կլինեն նոյեմբերի 14-ին: Լրատվականի տվյալներով՝ շոուն կհնչյունավորի ամերիկյան Unbreakable Kimmy Schmidt հեռուստասերիալից հայտնի Թիտուս Բերջեսը:

Մանկական շոուն առաջին անգամ եթերում հայտնվել է 1997 թվականին՝ բրիտանական BBC հոռուստաալիքով, իսկ Ռուսաստանում այն եթեր է բարձրացել 2000-ին: Հերոսները 4 փափուկ մարդանման էակներ են, որոնց գլխին ալեհավաքներ, իսկ փորի վրա էկրաններ կան:

2009 թվականին BBC Children’s-ի նախկին պրոդյուսեր Սառա Գրեհեմը խոստովանել է, որ ընկերության աշխատակիցները մանկական հաղորդումների համար աշխատելիս թմրանյութեր են օգտագործել։