գլխավոր Քաղաքականություն Միրզոյանն ասել էր՝ առաջիկա ամիսներին սպասվում է Պուտինի այցը Հայաստան, Կրեմլը դեռ...

Միրզոյանն ասել էր՝ առաջիկա ամիսներին սպասվում է Պուտինի այցը Հայաստան, Կրեմլը դեռ չի հաստատում

Կրեմլը դեռ չի հաստատում  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցի մասին լուրերը։

Այս մասին հայտարարել է պետության ղեկավարի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Ավելի վաղ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Պուտինի այցը կարող է տեղի ունենալ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին։

«Ես այդ առնչությամբ որևէ հաստատում չունեմ: Առայժմ մեր կողմը պաշտոնապես չի խոսել այդ մասին»,- լրագրողներին ասել է Ուշակովը՝ պատասխանելով այն հարցին, թե նախապատրաստվում է արդյոք նման այց։

Ավելի վաղ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Պուտինի այցը կարող է տեղի ունենալ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին։