գլխավոր Շոուբիզնես Մադոննան նոր ընկեր ունի, ով իրենից փոքր է 41 տարով

Մադոննան նոր ընկեր ունի, ով իրենից փոքր է 41 տարով

Մադոննան իր ոճի մեջ է. Նա շարունակում է պահպանել հոլիվուդյան ամենաէպատաժային աստղի տիտղոսը։ Երգչուհին իր ընկերոջ՝ Ահլամալիկ Ուիլյամսի հետ բաժանվելուց հետո, ում հետ հանդիպել է երեք տարի, հերթով փոխում է սիրեկաններին։ Ոչ վաղ անցյալում նրան նկատել էին մի տղամարդու հետ հանդիպման ժամանակ, ով շատ նման էր Գայ Ռիչիին, բայց նախօրեին նա ինքը սոցիալական ցանցերում ներկայացրեց նոր ընտրյալին, ով արդեն մեկ ուրշն էր։ Իսկ այս անգամ պարզվում է, որ աստղի ընտրյալը 23-ամյա Էնդրյու Դարնելն է։

Մադոննան կիսվել է Նյու Յորքում REMA-ի համերգից կադրերով։ Զույգին մեկ անգամ չէ, որ միասին տեսել են, սակայն այժմ նրանք պաշտոնապես հաստատել են իրենց հարաբերությունները։ Նրանց աշխատանքն է կապել մեկմեկու, սիրահարները հանդիպել են Paper ամսագրի նկարահանման հրապարակում։ Տղան աշխատում է որպես մոդել և նախատեսում է զարգանալ կինոինդուստրայում, շուտով նրան կտեսնենք HBO-ի պատանեկան «Betty» ֆիլմում։

Հիշեցնենք, որ Մադոննայի սիրավեպի մասին Ահլամալիկ Ուիլյամսի հետ հայտնի էր դարձել 2019 թվականի դեկտեմբերին։ Նրանց սկզբում նկատել էին Մայամիում, այդ ժամանակ սիրահարներն արդեն մի քանի ամիս հարաբերությունների մեջ էին։ Ի դեպ, զույգը ծանոթացել է աշխատանքի վայրում։ Ահլամալիկը երգչուհու պարողներից է, ով նրա հետ մեկնում է հյուրախաղերի։