գլխավոր Պատահարներ Աքորի գյուղում մեկհարկանի տանը հրդեհ է բռնկվել․ կա տուժած

Աքորի գյուղում մեկհարկանի տանը հրդեհ է բռնկվել․ կա տուժած

Սեպտեմբերի 8-ին, ժամը 08։27-ին Լոռու մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աքորի գյուղում՝ ֆուտբոլի դաշտի մոտակայքում, այրվում է երկհարկանի տուն։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աքորի գյուղի 5-րդ փողոցում գտնվող մեկհարկանի տներից մեկում։ Ըստ նախնական  տվյալների՝ տուժել է մեկ քաղաքացի։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։25-ին։