գլխավոր Աշխարհ Թրամփը հայտարարել է, որ շուտով կարող է ընտրություններին մասնակցելու որոշում կայացնել

Թրամփը հայտարարել է, որ շուտով կարող է ընտրություններին մասնակցելու որոշում կայացնել

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով կարող է որոշել, թե արդյոք առաջադրվելու է 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում։

«Բոլորն ուզում են, որ ես առաջադրվեմ… Ես առաջատար եմ հարցումներում, և բոլոր հարցումներում, և՛ հանրապետականների, և՛ դեմոկրատների: Կարծում եմ, որ շատ մոտ ապագայում որոշում կկայացնեմ: Եվ կարծում եմ. շատ մարդիկ շատ ուրախ կլինեն»,- ասել է Թրամփը հնդկական NDTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ավելի վաղ Թրամփի փեսան և նախկին խորհրդական Ջարեդ Քուշները հայտարարել էր, որ Թրամփը դիտարկում է 2024 թվականին նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը, քանի որ «իր համար տհաճ է տեսնել, թե ինչ է կատարվում երկրում»։