գլխավոր Ժամանց «Պռեգոմեշ»-ը կներկայացվի Նյու Յորքի նորաձեւության շաբաթին (ֆոտո)

«Պռեգոմեշ»-ը կներկայացվի Նյու Յորքի նորաձեւության շաբաթին (ֆոտո)

Սիրուշոյի «Պռեգոմեշ» արծաթյա զարդերի ապրանքանիշն ընտրվել է մասնակցելու Նյու Յորքի նորաձևության շաբաթին․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է երգչուհին։ 

«Մեկուկես ամսվա ընտրություն անցնելուց հետո մեր զարդերը՝ կներկայացվեն աշխարհին։

Պարտավորեցնող է այն, որ «Պռեգոմեշն» արդեն ներկայանում է միջազգային հարթակներում։ 

Որպես Հայաստանում արտադրվող եւ հայկականը տարածող ապրանքանիշ՝ մեզ համար սա մեծ նվաճում է»,-գրել է Սիրուշոն։ Հրապարակմանը կից երգչուհին նաեւ լուսանկարներ է տեղադրել, որոնք արված են Նյու Յորքում։