գլխավոր Աշխարհ Մեղադրանքներ են առաջադրվել Մակրոնի դեմ մահափորձ ծրագրած անձանց

Մեղադրանքներ են առաջադրվել Մակրոնի դեմ մահափորձ ծրագրած անձանց

Փարիզի դատախազության հակաահաբեկչական ստորաբաժանումը մեղադրանք է առաջադրել 2018 թվականին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վրա հարձակման մեջ ներգրավված անձանց դեմ։

Ազգային հակաահաբեկչական դատախազությունը (PNAT) պահանջել է, որ 12 հոգի, ովքեր ծայրահեղ աջ հայացքներ ունեն և կասկածվում են 2018 թվականի նոյեմբերին Էմանուել Մակրոնի վրա հարձակումը նախապատրաստելու մեջ, կանգնեն ոչ թե երդվյալ ատենակալների դատարանի, այլ ուղղիչ տրիբունալի առջև։

Հակաահաբեկչական դատախազները ծայրահեղ աջ Barjols խմբավորման 11 տղամարդկանց և մեկ կնոջ մեղադրել են «հանցավոր ահաբեկչական դավադրության» և Ֆրանսիայի նախագահի դեմ «բռնի գործողություններ» պլանավորելու մեջ։

Ֆրանսիայի նախագահի վրա հարձակման գործով դատական հետաքննությունը սկսվել է 2018 թվականի նոյեմբերին, կալանավորվել է ծայրահեղ աջ շրջանակներին մոտ կանգնած 14 մարդ։ 4 տարվա հետաքննությունից հետո նրանցից երկուսն ազատ են արձակվել։