գլխավոր Իրադարձային Apple-ը ներկայացրել է iPhone 14 և iPhone 14+ սմարթֆոնները

Apple-ը ներկայացրել է iPhone 14 և iPhone 14+ սմարթֆոնները

Apple-ը ներկայացրել է iPhone 14 և iPhone 14+ սմարթֆոնները։ Այս մասին հայտնի է դարձել սեպտեմբերի 7-ի շնորհանդեսի ժամանակ։

Սմարթֆոնները կթողարկվեն երկու տարբերակով՝ հիմնական՝ 6,1 դյույմանոց էկրանով և Max՝ 6,7 դյույմ մեծացված էկրանով։ Նոր սմարթֆոնները մինի տարբերակ չունեն։

 iPhone 14-ը ստացել է նույն դիզայնը, ինչ նախորդ սերունդը և հասանելի է հինգ գույով՝ սպիտակ, սև, վարդագույն, մոխրագույն, կարմիր։

Apple-ը պնդում է, որ ավելացրել է մարտկոցի կյանքը, սակայն ստույգ թվեր չեն նշվել։