գլխավոր Քաղաքականություն Ռուբեն Վարդանյանը շատ կարևոր սխալ է արել․ Արցախից Հայաստան իշխանության տրանզիտն այլևս...

Ռուբեն Վարդանյանը շատ կարևոր սխալ է արել․ Արցախից Հայաստան իշխանության տրանզիտն այլևս չի գործելու․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ). Tert.am

Ռուբեն Վարդանյանը հմուտ գործարար լինելով՝ շատ կարևոր սխալ է արել․ Արցախից Հայաստան իշխանության տրանզիտն այլևս չի գործելու։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը՝ պատասխանելով գործարար Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու և Արցախ տեղափոխվելու դրդապատճառների մասին հարցին։

«97-98 թվականներին դա տեսել ենք։ Հիմա բացառված է, մի քանի պատճառներով։ Նախ Արցախի սուբյեկտությունը չափազանց փոքր է, որպեսզի կարողանա ներհայկական քաղաքական օրակարգի ձևավորմանը մասնակցել։

Բացի այդ առաջին նախադեպն այնքան բացասական նստվածք ունի հասարակության մոտ, որ չի կարող հանգեցնել իշխանության տրանզիտի արդյունավետ մեխանիզմի գործարկմանը։ Պարոն Վարդանյանի նախաձեռնությանը պետք է անդրադառնալ մի քանի բաղադրիչով։

Կա թե անձնական, թե հայրենասիրական, թե քաղաքական հաշվարկի բաղադրիչ։ Արտաքին բաղադրիչը ևս չպետք է բացառել։ Անհնար է ՌԴ-ի պես երկրում ունենալ այդ կարգի բիզնես և իշխանությունից լրիվ անկախ լինել։ Լրիվ անկախների՝ Խոդորկովսկու, Բերեզովսկու ճակատագիրը տեսանք։ Թե Վարդանյանի որոշման նշված բաղադրիչներից որը գերակա կլինի, դժվար է հիմա կանխատեսել»,-ասել է քաղաքական գործիչը։