գլխավոր Աշխարհ Եվրամիության մշտական ​​ներկայացուցիչները պայմանավորվել են դադարեցնել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացումը

Եվրամիության մշտական ​​ներկայացուցիչները պայմանավորվել են դադարեցնել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացումը

Եվրամիության երկրների մշտական ​​ներկայացուցիչները սեպտեմբերի 7-ին պայմանավորվել են դադարեցնել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը։ Ենթադրվում է, որ որոշման վերջնական հաստատումը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին կայանալիք ԵՄ խորհրդի նախարարական նիստում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Բացի դրանից, ըստ աղբյուրի, մշտական ​​ներկայացուցիչները համաձայնել են վեց ամսով երկարաձգել պատժամիջոցները, որոնք սահմանվել են  ավելի քան հազար ֆիզիկական անձանց  և հարյուրից ավելի կազմակերպությունների նկատմամբ։ Վերջնական որոշումը սպասվում է սեպտեմբերի 9-ին։

Օգոստոսի 31-ին ԵՄ ԱԳ նախարարները որոշել են կասեցնել Ռուսաստանի Դաշնության հետ վիզաների դյուրացման համաձայնագիրը, որը գործում էր 2007 թվականից։