գլխավոր Հասարակություն Երևանի պարեկները գողության փորձ են կասեցրել. կասկածյալը ձերբակալվել է

Երևանի պարեկները գողության փորձ են կասեցրել. կասկածյալը ձերբակալվել է

Սեպտեմբերի 6-ի երեկոյան Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ոստիկանները Հանրապետության հրապարակում գողության փորձ կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել Կապան քաղաքի բնակիչ, 30-ամյա մի տղամարդու։ Բաժին է հրավիրվել նաև օտարերկրյա մի քաղաքացի։

Ոստիկանությունում պարզվել է, որ ժամը 21.30-ի սահմաններում կապանցի տղամարդը փորձել է նրա պայուսակից գողանալ բջջային հեռախոս, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել: Ձերբակալվածի խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ: Նա ներկայացվել է տարածքային քննչական մարմնին։ Հանգամանքները պարզվում են։