գլխավոր Առողջություն Մաշկաբանը նշել է, թե առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մաշկի...

Մաշկաբանը նշել է, թե առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մաշկի չորությունն ու թեփոտվածությունը

Մաշկային խնդիրները կարող են պատմել մարդու առողջական վիճակի ու մի շարք հիվանդությունների, այդ թվում ներզատական (էնդոկրին) համակարգի հիվանդությունների, աղեստամոքսային տրակտի խնդիրների և այլ խանգարումների առկայության մասին։ Այս մասին URA.RU-ի հետ զրույցում ասել է մաշկաբան, կոսմետոլոգ Նատելա Գրիշինան։

Մասնագետի խոսքով՝ մաշկի չորությունն ու թեփոտվածությունը կարող են խոսել ներզատական համակարգի հնարավոր հիվանդությունների, օրինակ՝ վահանագեղձի հիպերֆունկցիայի կամ հիպոֆունկցիայի, շաքարային դիաբետի կամ մակերիկամների աշխատանքի խանգարումների մասին։

Ինչպես ընդգծել է Գրիշինան, մաշկային խնդիրները կարող են հուշել նաև մարսողական տրակտի հետ կապված այնպիսի խնդիրների մասին, ինչպիսին են գաստրիտը, դուոդենիտն ու խոլեցիստիտը։ Բացի այդ, այս կերպ կարող են դրսևորվել նաև նյութափոխանակության խանգարուները, որոշ նյարդաբանական խնդիրները, միգրենն ու վեգետաանոթային դիսֆունկցիաները։ 

Ավելին՝ մասնագետը նախազգուշացնում է, որ մաշկի ախտաբանական չորությամբ ու թեփոտվածությամբ օրգանիզմը կարող է հուշել նաև դեպրեսիաների ու նևրոզների մասին, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել ու չանտեսել նման ախտանշանները։