գլխավոր Առողջություն Որ մրգերն ու հատապտուղներն են թույլատրվում ուտել շաքարային դիաբետի դեպքում

Որ մրգերն ու հատապտուղներն են թույլատրվում ուտել շաքարային դիաբետի դեպքում

Շաքարային դիաբետով հիվանդները կարող են սննդակարգում մրգեր ու հատապտուղներ ներառել, սակայն դա, այնուամենայնիվ, որոշակի ռիսկեր է պարունակում։ Այս մասին 5-tv.ru-ի հետ զրույցում ասել է ներզատաբան, սննդաբան Տատյանա Ֆիլիպովան։

Մասնագետի խոսքով՝ այս հիվանդության դեպքում մարդկանց թույլատրվում է օգտագործել գրեթե բոլոր մրգերն ու հատապտուղները, սակայն բացառապես փոքր չափաբաժիններով։ Հատկապես ուշադիր է հարկավոր լինել երկրորդ տիպի շաքարային դիաբետի դեպքում, քանի որ հիվանդության այս տեսակը հաճախ կապված է լինում ճարպակալման բարձր հավանականության հետ։

«Մրգերը պետք է չափավոր լինեն, հատկապես՝ մեծ քանակությամբ շաքար պարունակողները։ Դրանք են խաղողը, արմավը, ձմերուկը, սեխը, բանանն ու շատ քաղցր հատապտուղները», – նշել է մասնագետը։

Նա նաև հավելել է, որ ինսուլինային թերապիա ստացող հիվանդների կամ առաջին տիպի շաքարային դիաբետի դեպքում նման սահմանափակումները գրեթե բացակայում են։