գլխավոր Շոուբիզնես Անջելինա Ջոլին դատի է տվել Բրեդ Փիթին`պահանջելով 250 միլիոն դոլար

Անջելինա Ջոլին դատի է տվել Բրեդ Փիթին`պահանջելով 250 միլիոն դոլար

Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին հակընդդեմ հայց է ներկայացրել նախկին ամուսնու՝ պահանջելով 250 միլիոն դոլար, հայտնում է PageSix-ը:

Նոր դատական հայցի պատճառը ֆրանսիական Chateau Miraval գինեգործական ընկերությունն է, որի հավասար բաժնետոմսերի սեփականատեր են հանդիսանում նախկին ամուսինները:

Ջոլին նշել է, որ ի պատասխան երեխաների խնամակալությունը կորցնելուն, Բրեդ Փիթը հստակ ծրագիր է սկսել՝ գինեգործության հարցում վերահսկողությունն իր ձեռքը վերցնելու համար: Փիթը, իր հերթին հայտնել էր, որ Ջոլին իրեն խափել է եւ առանց իր իմացության վաճառել է գինեգործարանը Forbes-ի ցուցակիս ռուս գործարար Յուրի Շեֆլերին:

Զույգը գործարանը գնել է 2008 թվականին եւ առք ու վաճառքի գումարի 40 տոկոսը վճարել է Ջոլին: Դերասանը պնդում է, որ նախկին կնոջ մասնակցությունն այդքանով ավարտվել է, իսկ ինքը շարունակել է ներդրումներ կատարել: