գլխավոր Քաղաքականություն Ֆրանսիայի նախագահը խոստացել է, որ իր երկիրը բժշկական օգնություն կուղարկի Լեռնային Ղարաբաղում...

Ֆրանսիայի նախագահը խոստացել է, որ իր երկիրը բժշկական օգնություն կուղարկի Լեռնային Ղարաբաղում վիրավորվածներին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է, որ իր երկիրը բժշկական օգնություն կուղարկի Լեռնային Ղարաբաղում վիրավորվածներին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին DPA-ին հայտնել է Ելիսեյան պալատին մոտ կանգնած աղբյուրը:

Մանրամասները հայտնի կդառնան մոտակա օրերին: 

Գործակալությունը հաղորդում է, որ Մակրոնը հոկտեմբերի 22-ին բանակցություններ է անցկացրել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ՝ Ելիսեյան պալատում: Ֆրանսիայի նախագահը հերթական անգամ ընդգծել է, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը բանակցություններն են: Միաժամանակ, նա ավելացրել է, որ երկխոսության վերականգնման համար անհրաժեշտ են «հանգիստ պայմաններ»:

Մինչ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումը Մակրոնը երկուական հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ: