գլխավոր COVID-19 Արցախում կորոնավիրուսային հիվանդության ավելի քան 180 նոր դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության ավելի քան 180 նոր դեպք է գրանցվել

Սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում Արցախում կատարվել է 508 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիուսային հիվանդության 185 դրական դեպք։


Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից: Աղբյուրի տեղեկատվությամբ՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 15 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում է բավարար։
 
Ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում Արցախում ընդհանուր կատարվել է 16266 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3576 դրական դեպք։ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել բոլոր ցուցումներին և պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար։