գլխավոր Իրադարձային Բարձր ենք գնահատում ՌԴ խաղաղապահների գործունեությունը. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Բարձր ենք գնահատում ՌԴ խաղաղապահների գործունեությունը. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում ամենազգայուն հարցը մնում է ԼՂ–ի շուրջ անվտանգության ապահովման խնդիրը։Այսօր Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։«Մենք ձեզ հետ պարբերաբար այդ մասին խոսում ենք, մշտապես կապի մեջ ենք այդ հարցով»,– ասել է Պուտինը։ՀՀ վարչապետն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ռուս խաղաղապահների գործունեուունը ԼՂ–ում«Պետք է ընդունել, որ դա հեշտ առաքելություն չէ, և մենք շատ բարձր ենք գնահատում խաղաղապահների գործունեություն ը ԼՂ–ում և Լաչինի միջանցքում։ Կարծում եմ, որ կարևոր է նաև արձանագրել, որ ԼՂ անվտանգության ապահովման տեսակետից կան նրբություններ, որոնք մենք մշտապես քննարկում ենք, և կարծում եմ, այսօր էլ լավ առիթ է դրանք քննարկելու համար»,– ասել է Փաշինյանը։

Այդ բարդ ժամանակաշրջանում ՀՀ վարչապետը կարևոր է համարում մշտական շփումներն ու դիրքորոշումների ճշգրտումը ՌԴ– հետ։