գլխավոր Իրադարձային Եթե որևէ մեկին դուր է գալիս աշխատել Հայաստանում, խնդրեմ. Պուտինը՝ ՌԴ քաղաքացիների...

Եթե որևէ մեկին դուր է գալիս աշխատել Հայաստանում, խնդրեմ. Պուտինը՝ ՌԴ քաղաքացիների մասին

Մենք ողջունում ենք յուրաքանչյուր բան, որն ի օգուտ ՌԴ-ի է: Այս մասին Վլադիվոստոկում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ անդրադառնալով հարցին՝ ինչպես է վերաբերում այն բանին, որ ռուսները գնում են Հայաստան՝ աշխատելու:

«Եթե որևէ մեկին դուր է գալիս աշխատել Հայաստանում, խնդրեմ: Հայաստանը մեզ հմար օտար պետություն չէ»,- ասել է նա:

Վերոնշյալի վերաբերյալ Փաշինյանը նշել է՝ հույս ունի, որ այս տեղաշարժերը Ռուսաստանում ընկալվում են որպես շարժում` ԵԱՏՄ ներսում։

«Իսկ ԵԱՏՄ–ն հենց այդ նպատակով էլ ստեղծվել է, որ ազատ տեղաշարժ ապահովի` ապրանքների, ծառայուոյւնների, աշժխատուժի համար»,– ասել է Փաշինյանը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ակնարկել է, որ Ռուսաստան գնացած հայերի թիվն այս տարի անհամեմատ ավելի մեծ է` շուրջ 2 մլն մարդ։

Փաշինյանն էլ նշել է, որ նման մեծ թիվն իրեն չի զարմացնում։

«Ոչ մի նոր բան չկա դրանում, որ հայերը ՌԴ են մեկնում`աշխատելու»,– ասել է նա։