գլխավոր Իրադարձային Տպավորված եմ Պուտինի՝ մեր խնդրանքներին արձագանքելու օպերատիվությամբ. Փաշինյան

Տպավորված եմ Պուտինի՝ մեր խնդրանքներին արձագանքելու օպերատիվությամբ. Փաշինյան

Վախենալը օգտակար դիրքորոշում չէ: Այս մասին Վլադիվոստոկում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին՝ չի վախենում, որ ՌԴ-ի հետ հարաբերությունների ինտենսիվացման ֆոնին հնարավոր է սանկցիաների ենթարկվի Արևմուտքի կողմից:

Պետք է աշխատել, որպեսզի կառավարել այդ վտանգները:

«Իհարկե, մենք ևս ենք մեծապես անհանգստացած պարենային, էներգետիկ անվտանգության համար։ Մեզ մոտ էլ բարձր գնաճ  կա, որն ուղղակիորեն ազդում է սոցիալական վիճակի վրա մեր երկրում։ Բայց ընդհանուր առմամբ իրավիճակը կառավարելի է։ Խնդիրը կա, բայց ճգնաժամային իրավիճակ չկա: Եվ սա նաև Ռուսաստանի Դաշնության աջակցության շնորհիվ է»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նշեց, որ տպավորված է այն օպերատիվությունից, թե ինչպես է Վլադիմիր Պուտինն արձագանքել հայկական կողմի խնդրանքներին, ինչը շատ կարևոր է հայ-ռուսական գործընկերության համատեքստում։